News Item: : Virage Logic-ի աշխատակիցները կարող են գործազուրկ դառնալ
(Category: Misc)
Posted by admin
Wednesday 23 June 2010 - 19:17:28

Կիսահաղորդիչների նախագծման, ստուգման և արտադրության ուղղությամբ մասնագիտացված Synopsys ընկերությունը ձեռք է բերում Virage Logic ընկերության բաժնետոմսերը։ Ինչպես այսօր Երևանում Synopsys-ի և Virage Logic-ի փոխնախագահների համատեղ ասուլիսին նշեց Synopsys-ի փոխնախագահ Ռիչ Գոլդմանը, Virage Logic-ի մեկ բաժնետոմսի համար ընկերությունը կվճարվի 12 դոլար, իսկ գործարքի ընդհանուր գումարը կկազմի 315 մլն դոլար։



Բաժնետոմսերի ձեռքբերման գործարքը նախատեսվում է ավարտել մինչև հոկտեմբեր, իսկ մինչև այդ ընկերությունները կգործեն առանձին։ Գործարքի ավարտից հետո Virage Logic-ը կդառնա Synopsys-ի մի մասը, բաժնետոմսերը կհանվեն շուկայից։ Գործարքի ավարտից հետո նաև կորոշվի ընդհանուր բրենդի, ինչպես նաև Virage Logic-ի աշխատակիցների, այդ թվում՝ երևանյան ներկայացուցչության հարցը։

Virage Logic-ի փոխնախագահ Երվանդ Զորյանը ընկերության բաժնետոմսերի վաճառքը բացատրեց շուկայի պահանջարկով։ Ըստ նրա՝ երկու ընկերությունների միավորումը չիպդիզայնի բնագավառում հնարավորություն կտան շուկային ամբողջական համալիրներ տրամադրել։ Ըստ նրա՝ Virage Logic-ը բարդ ինտեգրալ սխեմաների նախագծման համար նախատեսված ֆունկցիոնալ և ֆիզիկական կիսահաղորդչային մտավոր սեփականության (ՄՍ) առաջատար մատակարար է:

Նշենք, որ Synopsys-ի հայկական դուստրն է «Սինոփսիս Արմենիան», իսկ Virage Logic-ն ունի երևանյան ներկայացուցչություն։

Tert.am



This news item is from HovNet LTD
( http://host-109-68-122-224.customer.arminco.com/news.php?extend.93 )