News Item: : Աշխարհի նորընծա չեմպիոնն արդեն Երևանում է
(Category: Misc)
Posted by admin
Wednesday 23 June 2010 - 19:10:02

Երկրի մարզական ղեկավարությունը` Երկրի մարզական ղեկավարությունը` ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանի և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, հունիսի 21-ի ուշ երեկոյան Զվարթնոց օդանավակայանում դիմավորել է Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող գերծանր քաշային Ռուբեն Ալեքսանյանին:

Արթուր Պետրոսյանի և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, հունիսի 21-ի ուշ երեկոյան Զվարթնոց օդանավակայանում դիմավորել է Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող գերծանր քաշային Ռուբեն Ալեքսանյանին: Հիշեցնենք, որ Բուլղարիայում ավարտված ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում գերծանր քաշային Ռուբեն Ալեքսանյանը երկամարտի 392 կգ վերջնարդյունքով ոսկե մեդալակիր էր դարձել: Հայ դյուցազնը պոկում վարժությունում` 180, իսկ հրում վարժությունում 212 կիլոգրամ էր գրանցել: Հիշեցնենք նաև, որ Ռուբեն Ալեքսանյանն այս տարվա մեծահասակների Եվրոպայի առաջնությունում երկրորդ տեղն էր գրավել: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը դեռ մի քանի տարի առաջ էր շեշտում, որ կգա ժամանակը և Ռուբեն Ալեքսանյանն աշխարհի ամենաուժեղ մարդը կճանաչվի: ՀԱՕԿ-ի նախագահի ցանկությունն ու կանխատեսումն արդեն իրականություն է դառնում: Նորընծա չեմպիոնը հենց օդանավակայանում հուզված շեշտել է, որ իր հաղթանակը նվիրում է մայրիկին, քանի որ հունիսի 21-ին նրա ծննդյան օրն է: Հավելենք միայն, որ ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր Ռուբեն Ալեքսանյանն իր թիմակիցների հետ նախապատրաստվելու է սեպտեմբերին Անթալիայում կայանալիք աշխարհի առաջնությանը: Երկրի մարզական ղեկավարությունը` ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանի և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, հունիսի 21-ի ուշ երեկոյան Զվարթնոց օդանավակայանում դիմավորել է Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող գերծանր քաշային Ռուբեն Ալեքսանյանին: Տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը

http://slaq.am/am/news/14644.htm


This news item is from HovNet LTD
( http://host-109-68-122-224.customer.arminco.com/news.php?extend.92 )