News Item: : Մոսկվայում գնդակահարել են Անդրեյ Սելվյանին` Դեդ Հասանի թիկնապահին
(Category: Misc)
Posted by admin
Tuesday 21 June 2011 - 10:03:26

Մոսկվայում գնդակահարել են Անդրեյ Սելվյանին (Սելվի, Անդրեյ Սուխումսկի մականունով), ով մտնում էր «օրենքով գող» Ասլան Ուսոյանի` «Դեդ Հասանի» մերձավոր շրջապատի մեջ:

Ինչպես հայտնում է «Ռոսբալթը», վկայակոչելով «Սմերչ» եւ «Վիխր» ընկերությունների փոխտնօրեն Անդրեյ Սելվյանը գնդակահարվել է հունիսի 17-ին Մոսկվայում: Սելվյանին սպանել էր ատրճանակի յոթ կրակոցներով: Սելվյանը 90-ականների սկզբին մասնակցել է «հայկական» եւ «բալաշիխինյան» խմբավորումներին, դատապարտված է եղել շորթման համար: Վերջին շրջանում Հակոբ անունով «օրենքով գողի» աջ ձեռքն էր: Նրա պարտականություններից է եղել «օրենքով գողերի» կյանքի պահպանությունը: Հենց նա է եղել Ուսոյանի հետ սեպտեմբերի 16-ին, երբ քրեական հեղինակության նկատմամբ մահափորձ է կատարվել: Մասնագետների կարծիքով, Սելվյանի սպանությունը կապված է քրեական շրջանակների պատերազմների հետ: Նաեւ շատերին նյարդայնացնում էր, որ Սելվյանը «Դեդ Հասանի» ամենամտերիմ մարդկանցից մեկն էր դարձել:

http://news.am


This news item is from HovNet LTD
( http://host-109-68-122-224.customer.arminco.com/news.php?extend.892 )