News Item: : Ալ Պաչինոն կնկարահանվի Ջոն Լենոնի մասին ֆիլմում
(Category: Misc)
Posted by admin
Wednesday 08 June 2011 - 10:42:12

Ալ Պաչինոյին հրավիրել են մասնակցել Դեն Ֆոգելմանի «Պատկերացրու» (Imagine) նախագծին։ Այդ մասին հայտնում է The Los Angeles Times պարբերականը։ Թերթի տվյալով՝ բանակցություններն ավարտական փուլում են։

71-ամյա դերասանին առաջարկել են մարմնավորել գլխավոր հերոսի կերպարը, որն ավելի քան 40 տարի հետո նամակ է ստանում անձամբ Ջոն Լենոնից։ Այդ իրադարձությունը հերոսին մղում է կտրուկ փոխել իր կյանքը։ Ժապավենի ստեղծմամբ կզբաղվի Warner Bros. ընկերությունը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նախագծին հրաժարվել է մասնակցել Սթիվ Քարելը, ով պետք է մարմնավորեր գլխավոր հերոսի որդուն։ Ֆիլմը կլինի Դ.Ֆոգելմանի ռեժիսորական դեբյուտը, ով մինչև վերջերս հայտնի էր որպես պրոդյուսեր ու սցենարիստ։ Ներկայում Ալ Պաչինոյին առաջարկել են մասնակցել մի քանի նախագծի։ Այսպես, նրան հրավիրել են մարմնավորել Անրի Մատիսին Դիպ Մեխտայի «Շեդևր» ֆիլմում։ Բացի այդ՝ նա Սյուզան Սարանդոնի ու Եվա Գրինի հետ նկարահանվելու է «Արբիտրաժ» թրիլերում։ Նրա վերջին աշխատանքը «Դուք չեք ճանաչում Ջեքին» հեռուստատեսային ֆիլմ էր, որտեղ նա մարմնավորել է հունիսի 3-ին մահացած հայազգի Ջեք Գևորգյանին, որը հայտնի էր «Դոկտոր Մահը» անունով։

http://tert.am


This news item is from HovNet LTD
( http://host-109-68-122-224.customer.arminco.com/news.php?extend.830 )