News Item: : Սպանդ ԱՄՆ-ում. 73-ամյա ամերիկացին 5 մարդու է սպանել
(Category: Misc)
Posted by admin
Friday 03 June 2011 - 10:28:08

ԱՄՆ Արիզոնա նահանգի Յումա քաղաքում անհայտ անձը հրազենով սպանել է հինգ, վիրավորել մեկ մարդու, ապա ինքնասպան է եղել:

Կատարվածի հանգամանքները դեռեւս չեն պարզվել: Ենթադրվում է, որ կրակը բացել է 73-ամյա Քերի Դայեսը` զայրացած կոնոջ հետ ամուսնալուծությունից: Կատարվածը քաղաքապետը «ողբերգություն» է համարել` հիշելով նաեւ հինգ ամիս առաջ Տուսոն քաղաքի միջադեպի մասին, որը լրատվամիջոցները որակել էին որպես «սպանդ Արիզոնայում»: Այս տարվա հունվարի 8-ին Տուսոն քաղաքի կենտրոնում 22-ամյա տղամարդը կրակ էր բացել հանդիսավոր հանդիպման համար հավաքված մարդկանց վրա: Զոհվել էր վեց մարդ, այդ թվում` մեկ երեխա:

http://news.am


This news item is from HovNet LTD
( http://host-109-68-122-224.customer.arminco.com/news.php?extend.807 )