News Item: : «Սարդ մարդը» մագլցել է Եվրոպայի ամենաբարձր շենքը
(Category: Misc)
Posted by admin
Wednesday 18 May 2011 - 10:57:24

Ֆրանսիացի ժայռեր մագլցող Ալեն Ռոբերին հաջողվել է մագլցել Թուրքիայի մայրաքաղաք Ստամբուլում գտնվող «Սապֆիր» եկնաքերը, որը համարվում է Եվրոպայում ամենաբարձր շենքը։

Ինչպես հայտնում է «Բի–Բի–Սի–ի» թղթակիցը, 64 հարկանի այդ երկնաքերը մագլցելու համար, Ռոբերին երկու ժամից էլ քիչ ժամանակ է անհրաժեշտ եղել։ Ալեն Ռոբերը, որը հայտնի նաև «Սարդ մարդ» մականվամբ, աշխարհի ավելի քան 70 երկնաքեր է մագլցել, այդ թվում` Դուբայի էմիրությունում (ԱՄԷ) գտնվող Բուրջ Խալիֆ երկնաքերը. 828 մետր բարձրությամբ այդ շինությունն աշխարհի ամենաբարձր երկնաքերն է։

http://tert.am


This news item is from HovNet LTD
( http://host-109-68-122-224.customer.arminco.com/news.php?extend.743 )