News Item: : Նադեժդա Բաբկինան խոստովանել է Պուտինին, որ ինքը «Եդինայա Ռոսիա»-ից գրգռվում է
(Category: Misc)
Posted by admin
Sunday 08 May 2011 - 09:48:38

Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա»-ի Վոլգոգրադի միջռեգիոնալ կուսակցական կոնֆերանսի ժամանակ հայտնի երգչուհի Նադեժդա Բաբկինան դիմել է վարչապետ Վլադիմիր Պուտինին` խնդրելով ֆինանսավորել ռուսական ժողովրդական երգի փառատոնը:

Ձեռքը դնելով սրտին, Բաբկինան խորամանկորեն նայել է Պուտինին եւ երկիմաստ խոստովանել, որ «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից ինքը գրգռվում է: Պուտինը թեթեւ շոկի մեջ է հայտնվել, պատասխանելով. «Վերջ. Կարող եք այլեւս ոչինչ չասել»: Բաբկինան Պուտինի համար ժողովրդական երգ է երգել, որպեսզի արժանանա նրա բարեհաճությանը: Վերջինս, իհարկե, չէր կարող մերժել Բաբկինային: Նա ասել է, որ փառատոնի համար փող կտրամադրվի, բայց միայն կուսակցության բյուջեից, այլ ոչ պետբյուջեից, որպեսզի մյուս արտիստները չմտածեն, թե կուսակցության անդամներին նման բոնուսներ են տրվում, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:

http://news.am


This news item is from HovNet LTD
( http://host-109-68-122-224.customer.arminco.com/news.php?extend.693 )