News Item: : Facebook-ն օգտվողներին վճարելու է գովազդի դիտման համար
(Category: Misc)
Posted by admin
Saturday 07 May 2011 - 10:48:13

Facebook-ը, TrialPay ընկերության հետ համագործակցության շրջանակներում, օգտվողներին վճարելու է առանձին գովազդային հոլովակների դիտման համար սոցցանցի արժույթով` Facebook Credits-ով, որոնցով կարելի է վճարել վիրտուալ ապրանքների համար խաղերում եւ հավելվածներում, ֆիլմերի վարձույթի համար, հաղորդում է Facebook Credits էջը:

Գործիքի գործողության սխեման այսպիսին է. օգտվողը միացնում է խաղը կամ հավելվածը, տեսնում է տեքստով նկարը եւ սեղմում: Կայքն առաջարկում է դիտել հոլոբակը, որի դիմաց բոնուսներ են տրվում: Դիտումից հետո բոնուսները հաշվանցվում են օգտվողի հաշվին:

http://news.am


This news item is from HovNet LTD
( http://host-109-68-122-224.customer.arminco.com/news.php?extend.683 )