News Item: : Apple-ը կրկին մտել է բջջային հեռախոսների լավագույն հնգյակի մեջ
(Category: Misc)
Posted by admin
Wednesday 04 May 2011 - 10:10:37

Apple-ը երրորդ եռամսյակն անընդմեջ մտնում է բոլոր տեսակի բջջային հեռախոսներ արտադրող ընկերությունների լավագույն հնգյակի մեջ: Առաջին եռամսյակի տվյալներով` ընկերությունն ընդլայնել է իր մատակարարումը ավելի քան երկու անգամ, ցուցադրելով մի արդյունք, որն ի զորու չէ անել որեւէ այլ ընկերություն:

Ամերիկյան Apple-ը 2011 թվականի առաջին եռամսյակում ընդլայնել է iPhone-ի մատակարարման ծավալները` անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 114,9 տոկոսով, եւ բոլոր տեսակի բջջային հեռախոսներ արտադրող ընկերությունների ցուցակում կրկին զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը: Ընկերությունը տեղակայվել է երրորդ հորիզոնականում գտնվող LG Electronics-ից հետո, որն իր մատակարարման ծավալները կրճատել է 9,6 տոկոսով:

http://news.am


This news item is from HovNet LTD
( http://host-109-68-122-224.customer.arminco.com/news.php?extend.666 )