News Item: : Նիկոլաս Քեյջին կասկածում են որդու նկատմամբ բռնություն կիրառելու մեջ
(Category: Misc)
Posted by admin
Saturday 30 April 2011 - 11:00:06

Ոստիկանությունը դերասան Նիկոլաս Քեյջին կասկածում է սեփական` հնգամյա որդու նկատմամբ բռնություն կիրառելու մեջ: Քեյջի արարքի մասին առաջինը ոստիկանություն է դիմել մի վկա, ով պնդում է, որ դերասանը երեխային գետնին է գցել:

Ոստիկանական հաշվետվության մեջ առկա է հարբած Քեյջի կնոջ խոսքերը, համաձայն որոնց` դերասանը որդուն գրկած է եղել, եւ քանի որ հարբած է եղել, կորցրել է հավասարակշռությունն ու երեխային գրկից գետնին գցել: Դերասանը ձերբակալվել է ապրիլի 23-ի վաղ առավոտյան, Նոր Օռլեանում: Նա սուր վեճի է բռնվել կնոջ հետ: Փողոցում տեղի ունեցած այդ տեսարանի ականատեսները ոստիկանություն են կանչել:
Երբ ոստիկանները հարբած Քեյջին առաջարկել են վերադառնալ տուն, դերասանը պատասխանել է, թե վատ չէր լինի, եթե իրեն ձերբակալեին: Արդյունքում Քեյջը ձերբակալվել է եւ մեղադրվում է հասարակական կարգը խախտելու եւ ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն կիրառելու մեջ: Ականատեսները պնդում են, որ Քեյջն, իբր, խփել է իր կնոջը: Դերասանին գրավի դիմաց արագ ազատ են արձակել: Նրա կինը մտադիր չէ պնդել, որ քերական գործ հարուցվի ամուսնու դեմ, նա նաեւ նշել է, որ Քեյջն իրեն ծեծի չի ենթարկել:

http://news.am


This news item is from HovNet LTD
( http://host-109-68-122-224.customer.arminco.com/news.php?extend.649 )