News Item: : ԱՄՆ-ում լիճն է ընկել կոկաինով բարձած օդանավը
(Category: Misc)
Posted by admin
Tuesday 26 April 2011 - 10:17:09

Ամերիկյան Նյու-Մեքսիկո նահանգում, որ սահմանակից է Մեքսիկային, կործանվել է փոքր մի օդանավ, որը թմրավաճառներն օգտագործում էին կոկաինի տարանցման համար:

Reuters-ի փոխանցմամբ, ավիավթարի մասին ոստիկանությանը հաղորդել են Սանտա-Ֆե քաղաքից 150 կմ հեռավորության վրա գտնվող Հերոն լճի վրա աշխատող տեղացիները: Դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու ջրասուզակները: Այդ ընթացքում օդանավն ամբողջությամբ սուզվել էր ջրի տակ, իսկ լճի մակերեսին սպիտակ փոշով բազմաթիվ փաթեթներ էին լողում: Պարզվել է, որ դա կոկաին է, եւ իրավապահները շրջափակել են լիճը: Նախնական տեղեկություններով, ավիաաղետի արդյունքում օդանավում գտնվողներից ոչ ոք չի փրկվել: Առայժմ չի պարզվել, թե ում է պատկանում կործանված օդանավը:

http://news.am


This news item is from HovNet LTD
( http://host-109-68-122-224.customer.arminco.com/news.php?extend.625 )