News Item: : Գիտնականները հաստատել են հրեաների գենետիկ նմանությունը
(Category: Misc)
Posted by admin
Thursday 10 June 2010 - 18:23:46

Աշխարհով մեկ սփռված հրեաների շրջանում անցկացված լայնածավալ ուսումնասիրության արդյունքում հաստատվել է, որ հրեաները գենետիկորեն են ավելի մոտ են միմյանց, քան իրենց բնակության երկրների ժողովուրդներին։
Մի խումբ գիտնականներ ուսումնասիրել են 14 երկրների հրեաների գենետիկական նմուշները և համեմատել դրանք 69 այլ ազգի ներկայացուցիչների հետ։


Ըստ BBC գործակալության՝ հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվել են Nature ամսագրում, հաստատում են այն տեսությունը, ըստ որի՝ հրեաների մեծ մասը Իսրայելի և Միջերկրական ծովի արևելյան ափի տարածքների հին բնակիչների հետնորդներն են։ Այս տարածաշրջանը պատմականորեն հայտնի է Լևանտ անունով։

Ըստ ուսումնասիրությունը գլխավորող իսրայելցի փորձագետի՝ հրեաները մեծամասամբ գենետիկորեն ավելի մոտ են միմյանց և Մերձավոր Արևելքի բնակչությանը, քան իրենց ընդունած երկրների ժողովրդին։ Սակայն այս օրինաչափությունից մի քանի շեղում կա. Եթովպիայի և Հնդկաստանի հրեական համայնքներն ավելի նման են այդ երկրների ոչ հրեա բնակչությանը։

Դա կարող է կապված լինել տվյալ երկրում համայնքների ձևավորման ժամանակ մշակույթների և ժողովուրդների զգալի փոխազդեցության հետ։
Ըստ Բեհարի՝ հետազոտության արդյունքները կօգնեն հետազոտել հրեաների համար ամենաբնորոշ հիվանդությունների գենետիկական պատճառները։

Tert.am



This news item is from HovNet LTD
( http://host-109-68-122-224.customer.arminco.com/news.php?extend.62 )