News Item: : Անջելինա Ջոլին թողարկել է զարդեղենի սեփական հավաքածուն
(Category: Misc)
Posted by admin
Tuesday 19 April 2011 - 14:18:35

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին թողարկել է Style of Jolie զարդեղենի սեփական հավաքածուն, որն արտադրվել է զարդագործ Ռոբերտ Պրոկոպի հետ համատեղ աշխատանքի արդյունքում։ Հավաքածուն պատրաստված է կիսաթանկարժեք և թանկարժեք քարերից, ինչպիսիք են ոսկեգույն տպազիոնը, զմրուխտը, ադամանդը և այլն։

Style of Jolie–ն հանրությանն է ներկայացվել օրերս՝ Բեվերլի Հիլզում։ Հավաքածուն ընդգրկում է զմրուխտներով և սաթերով վզնոց, վարդագույն ոսկուց գեղեցիկ ականջօղեր և մատանի։ Միջոցառման ժամանակ դերասանուհին սեփական հավաքածուից որևէ զարդ չի կրել, սակայն մինչ այդ Ջոլին արդեն հանրությանը ներկայացել էր իր դիզայնի զարդերով։
Բեվերլի Հիլզի ցուցահանդեսին ներկայացված է եղել մի վզնոց՝ պատրաստված 47 թանկարժեք քարերից ՝ 18 կարատանոց վարդագույն ոսկու շրջանակի մեջ դրված. այս մանյակով Ջոլին ավելի վաղ հայտնվել էր «Սոլթ» ֆիլմի պրեմիերային։

http://tert.am


This news item is from HovNet LTD
( http://host-109-68-122-224.customer.arminco.com/news.php?extend.595 )