News Item: : ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը կնկարահանվի սերիալում
(Category: Misc)
Posted by admin
Monday 18 April 2011 - 10:56:30

Ռայսը «30 Rock» սերիալում կկատարի գլխավոր հերոս Ալեք Բոլդուինի ընկերուհու դերը։ Բոլդուինը մարմնավորում է հեռուստաընկերության ղեկավարին , որն արդեն մի քանի տարի շարունակվող սերիալում անընդմեջ հիշատակում է Քոնդոլիզայի անունը՝ որպես իր կյանքի ընկերուհու։

Նախկին պետքարտուղարն իրոք կհայտնվի կադրում, ընդ որում՝ առաջիկա շաբաթների ընթացքում։ Ի դեպ, այս սերիալում ինքն իր դերն է խաղացել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ալբերտ Գորը, հայտնում է Эхо Москвы ռադիոկայանը։

http://tert.am


This news item is from HovNet LTD
( http://host-109-68-122-224.customer.arminco.com/news.php?extend.589 )