News Item: : Բրտանիայում ցանկանում են փոփոխել թագաժառանգության կարգը
(Category: Misc)
Posted by admin
Monday 18 April 2011 - 10:43:01

Բրիտանական արքայազն Ուիլյամի հարսանիքի նախաշեմին Մեծ Բրիտանիայում խրհրդակցություններ են անցկացվում թագաժառանգության կարգը փոփոխելու վերաբերյալ: Եթե փոփոխություններն ընդունվեն, ապա թագը կարող է ժառանգել թագավորական ընտանիքի ցանկացած սեռի առաջնակը:

Այդ մասին հայտարարել է փոխվարչապետ Նիկ Կլեգը` նշելով, որ եւ ինքը, եւ վարչապետ Դեյվիդ Քեմերոնը կարծում են, որ գահաժառանգության կարգը «փոքր-ինչ հնացել է», սակայն նոր փոփոխությունը մանրակրկիտ քննարկում է պահանջում: Կլեգի խոսքով` գործընթացն այնքան էլ հեշտ չէ, քանի որ բրիտանական միապետը միաժամանակ երկրի ղեկավար է համարվում Համագործակցության եւս 15 երկրներում: «Դա շոշափում է նաեւ այլ երկրների` Նոր Զելանդիայի, Կանադայի, Ավստրիալիայի եւ այլնի շահերը, եւ մենք նրանց հետո խորհրդակցություններ ենք անցկացնում», - ասել է նա: Նշվում է, որ Եղիսաբեթ II թագուհին ժառանգորդ դարձավ միայն այն պատճառով, որ եղբայր չուներ: Եթե նա ունենար նույնիսկ կրտսեր եղբայր, ապա հենց նրան կանցներ թագը

http://news.am


This news item is from HovNet LTD
( http://host-109-68-122-224.customer.arminco.com/news.php?extend.586 )