News Item: : Ջոն Լենոնի նամակների հավաքածուն կթողարկվի 2012թ.
(Category: Misc)
Posted by admin
Wednesday 13 April 2011 - 10:51:25

Լեգենդար երաժիշտ Ջոն Լենոնի նամակների հավաքածուն, որը կրում է «Անկեղծ Ձեր՝ Ջոն» խորագիրը, լույս կտեսնի 2012թ. հոկտեմբերին։

Լենոնի այրին՝ Յոկո Օնոն, ամուսնու մահից ավելի քան 30 տարի հետո թույլատրել է առաջին անգամ տպագրել իր ու ամուսնու անձնական նամակագրությունը։ Այդ մասին հայտնում է Guardian թերթը։ «Ջոնն իր ամբողջ կյանքում նամակներ ու բացիկներ է գրել ընկերներին, հարազատներին, նաև թերթերի, իրավաբանների, կազմակերպությունների ու պարզապես անծանոթների։ Հիմնականում դրանք եղել են զվարճալի, ուրախ, իմաստուն, բուռն, խենթ, քնարական, տագնապալից, անգամ՝ սրտաճմլիկ»,- մեջբերել է պարբերականը բրիտանական Little, Brown հրատարակչության հայտարարությունը, որն իրավունք է ստացել տպագրել գիրքը։ Ժողովածուի տպագրման աշխատանքներով կզբաղվի «Բիթլզի» պաշտոնական կենսագիր Հանթեր Դևիսը։ Նամակները կտպագրվեն ժամանակագրական կարգով, դրանց վրա կզետեղվեն Լենոնի նկարներն ու ձեռագիրը։ Դևիսը ժողովածուն կազմելիս նամակները կընտրի հիմնականում Օնոյի արխիվից, թեև կարծում է, որ աշխարհով մեկ սփռված են երաժիշտի բազմաթիվ նամակներ։ Նա արդեն դիմել է այդ փաստաթղթերի տերերին՝ խնդրելով դիմել իրեն կամ հրատարակչությանը։ Այդ եղանակով նրան հաջողվել է հայտնաբերել ավելի քան 200 նամակ։ Վերջին շրջանում Լենոնի նամակներն ի հայտ էին գալիս աճուրդներում։ Օրինակ՝ Syracuse Post-Standard թերթի արվեստի քննադատին ուղարկված մի գրության մեջ, որտեղ նա գրել էր, թե «հասարակությունը սիրում է միայն մեռած նկարիչներին, բայց ես ու Յոկոն դժվար թե նրանց ընդառաջենք այդ հարցում», 2003թ. վաճառվեց 38 հազար դոլարով։

http://tert.am


This news item is from HovNet LTD
( http://host-109-68-122-224.customer.arminco.com/news.php?extend.566 )