News Item: : Ստամբուլում վրացի կինը սպանել է 11 տարեկան երեխային եւ դիակը մասերի բաժանել
(Category: Misc)
Posted by admin
Tuesday 29 March 2011 - 12:03:08

Ստամբուլի Սուլթանգազի Իսմեթփաշա թաղամասում ազգությամբ վրացի 2 կին մանկասայլակով տեղափոխել են 11 տարեկան տղա երեխայի 3 մասի բաժանված դիակը եւ նետել աչքից հեռու վայրում։

Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ Սուլթանգազի Իսմեթփաշա թաղամասի բնակիչները նկատել են, որ 2 կին մանկասայլակի մեջից դիակի հատվածներ է նետում։ Նրանք անմիջապես ոստիկանություն են հայտնել, որին հաջողվել է բռնել ազգությամբ 2 վրացի կանանց։ Հայտնի է դարձել, որ վրացի կանանցից մեկը հանդիսանում է Սուլթանգազի թաղամասում ապրող 33-ամյա Ն.Ս-ի 3-րդ կինը, իսկ սպանված երեխան լույս աշխարհ էր եկել Ն. Ս.-ի առաջին կնոջից։ Ընտանիքի հարեւանները նշել են, որ սպանված երեխայի նկատմամբ թե ամուսինը, թե նրա 3-րդ կինը անտարբեր են եղել։ Երեխան օրերով սոված է մնացել, ում սնունդ են տվել հարեւանները։ Ոստիկանությունը ձերբակալել է նաեւ երեխայի հորը՝ Ն.Ս.-ին։

http://news.am


This news item is from HovNet LTD
( http://host-109-68-122-224.customer.arminco.com/news.php?extend.483 )