News Item: : «Դիսնեյը» մուլտֆիլմ է նկարահանում լոխնեսյան հրեշի մասին
(Category: Misc)
Posted by admin
Thursday 17 March 2011 - 11:05:10

ամացանցում արդեն հայտնվել են «Դիսնեյ» կինոստուդիայի՝ լոխնեսյան հրեշի մասին պատմող մուլտֆիլմի առաջին կադրերը
Կինոստուդիայի նոր կարճամետրաժ մուլտֆիլմը կոչվում է «Բալլադ Նեսսիի մասին»։

Մուլտֆիլմում կներկայացվի Նեսսի աղջիկ հրեշի ու նրա լավագույն ընկերոջ՝ բադիկ Մակկվակի հարաբերությունները։ Ի տարբերություն ժամանակակից անիմացիոն ժապավենների՝ «Բալլադ Նեսսիի մասին» մուլտֆիլմը նկարահանվում է ոչ թե համակարգչային, այլ ավանդական եղանակով՝ նկարների միջոցով։ Կինոթատրոններում մուլտֆիլմը հնարավոր կլինի դիտել Վիննի Թուխի մասին լիամետրաժ մուլտֆիլմից առաջ։ «Դիսնեյի» այս նոր ժապավենը վարձույթ դուրս կգա արդեն այս տարվա ապրիլին։

http://tert.am


This news item is from HovNet LTD
( http://host-109-68-122-224.customer.arminco.com/news.php?extend.437 )