News Item: : Գիտնականները գտել են Ճապոնիայի երկրաշարժի պատճառները
(Category: Misc)
Posted by admin
Monday 14 March 2011 - 10:16:55

Ռուս գիտնականները գտնում են, որ եկրաշարժի պատճառը Լուսինն է կամ էլ արեգակնային փոփորիկները: Լուսինը մոտենում է Երկրագնդին, իսկ մարտի 19-ին ականատես կդառնանք լիալուսնի:

Նրանք կարծիքով` հնարավոր է, որ երկրաշարժն արբանյակի մոտեցման պրոցեսում իջեցման մեխանիզմի դեր է կատարել (լրացուցիչ գործոն է եղել արեգակնային ակտիվությունը) Հայտնի է, որ Լուսնի զանգվածն ուժեղագույն ազդեցություն է թողնում Երկրագնդի վրա: Հենց Լուսինն է մեղավոր տեղատվությունների ու մակընթացությունների համար: Որքան բնական արբանյակը մոտ է երկրին, այնքան զգալի է նրա ազդեցությունը երկրակեղևի վրա: Գիտնականները մինչ այս աղետը ևս կանխատեսումներ արել էին ու հիմա` ինքներս ենք դրանց վկան: Ճապոնիան սեյսմակտիվ գոտում է գտնվում և Լուսնի մոտեցումը կարող էր ինչպես երկրաշարժի պատճառ դառնալ, այնպես էլ` սրել կատակլիզմը: Եվ սա, մասնագետների խորին համոզմամբ, աղետների սկիզբն է միայն:
Գիտնականները կարծում են , որ միայն մեկ տարի անց Ճապոնիայի` աղետի գոտին լրիվ կհանգստանա, իսկ մինչ այդ անընդհատ ցնցումներ կգրանցվեն

http://ankakh.com


This news item is from HovNet LTD
( http://host-109-68-122-224.customer.arminco.com/news.php?extend.421 )