News Item: : Ինքնուս աստղագետին բախտ է վիճակվել Արեգակը տեսնել ծխի մեջ
(Category: Misc)
Posted by admin
Saturday 12 March 2011 - 10:46:08

Ինքնուս աստղագետին բախտ է վիճակվել ունիկալ պատկեր ստանալ։ Ոչ պրոֆեսիոնալ ֆոտոխցիկի օբյեկտիվում է հայտնվել Արեգակի սկավառակի մակերեսին եղած ծխե օղակը։ Այս իրադարձությունը պատահել է մարտի սկզբին՝ Արեգակի վրա տեղի ունեցած հզոր բռնկումից հետո։

Ինքնուս աստղագետ Ալան Ֆրիդմանն Արեգակի ակտիվությանը հետեւել է փոքրիկ հեռադիտակի օգնությամբ, տեսել ծխե օղակը։ Ֆրիդմանի լուսանկարում հստակորեն երեւում է հսկայական այդ բիծը։ Տիեզերական գեղեցիկ պատկերները Ֆրիդմանը ցույց է տվել ուրիշ էնտուզիաստների եւս։ Նշենք, որ վերջին շաբաթների ընթացքում Արեգակի վրա տեղի են ունեցել էներգիայի մի շարք հզոր արտանետումներ։ Արեգակնային բռնկումներով պայմանավորված մագնիսական փոթորիկները ամենահզորներն են վերջին տարիների ընթացքում։ Այս երեույթներն անհանգստացրել են նաեւ գիտնականներին, ովքեր կարծում են, որ Արեգակի անոմալ ակտիվությունը կարող է տնտեսական բարդ հետեւանքներ ունենալ։

http://news.am


This news item is from HovNet LTD
( http://host-109-68-122-224.customer.arminco.com/news.php?extend.413 )