News Item: : Գովազդը հեռուստահաղորդումներն ավելի հետաքրքիր է դարձնում. հետազոտություն
(Category: Misc)
Posted by admin
Tuesday 08 March 2011 - 10:52:10

Ամերիկացի գիտնականները հետազոտել են հեռուստադիտողների նախապատվությունները և նկատել, որ գովադը իրականում մեծացնում է հեռուստահաղորդումների կամ ֆիլմերի գրավչությունը հանդիսատեսի համար։

Այսպես, փորձին մասնակցող հանդիսատեսի երկու խմբերին ցուցադրվել են երեք տեսակի հաղորդումներ. «Տաքսի» կատակերգական սերիալից դրվագներ, վավերագրական ֆիլմեր բնության մասին և հնդկական ֆիլմեր։ Ինչպես հայտնում է Harvard Business Review-ն, առաջին խումբը դիտել է ձայնագրությունները առանց գովազդի, երկրորդը՝ գովազդային ընդմիջումներով։ Գովազդ դիտող խումբը ավելի գոհ է եղել հաղորդդումը դիտելուց և նույն ռեժիսորների արտադրանքով DVD-ի համար վճարելու ավելի մեծ ցանկություն է ունեցել։ Փորձի արդյունքները նաև ցույց են տվել, որ գովազդային հոլովակների որակը չի ազդել հաղորդման դրական կամ բացասական ընկալման վրա։ Սակայն մարդիկ չեն գիտակցում, որ ավելի լավ են ընկալում բովանդակությունը, որը ընդհատվում է գովազդային դադարներով։ Հեռուստադիտողների մեծամասնությունը վստահ է, որ գովազդն իրենց համար տհաճ է, և նրանք ձգտում են գնել հատուկ սարքավորումներ, որոնք թույլ են տալիս խուսափել գովազային դադարներից, կամ վճարել հեռուստատեսության համար ավելի շատ, որպեսզի իրենց գովազդ չցուցադրվի։ Հոգեբանները պնդում են, որ հետազոտության անսովոր արդյունքների պատճառը ադապտացիայի երևույթն է։ Ինչպես հայտնի է, որքան երկար է շարունակվում պրոցեսը, այնքան շուտ է մարդը հարմարվում դրան և ստանում է պակաս բավարարվածություն։ Եթե գործընթացը ժամանակ առ ժամանակ ընդհատվում է, զգացմունքները «վերբեռնվում են»։ Նույնը տեղի է ունենում գովազդային դադարի ժամանակ հեռուստադիտողի ընկալման դեպքում։

http://tert.am


This news item is from HovNet LTD
( http://host-109-68-122-224.customer.arminco.com/news.php?extend.386 )