News Item: : Բրիտանացին աճուրդի է հանել ինքն իրեն
(Category: Misc)
Posted by admin
Thursday 03 March 2011 - 10:46:52

Բրիտանիայի Բրիստոլ քաղաքի բնակիչը eBay օնլայն աճուրդի է հանել ինքն իրեն։ Այս մասին հաղորդում է Small World News Service-ը։

Պարբերականը նշում է, որ 45-ամյա Դևիդ Բուդը իր հայտարարության մեջ իրեն ներկայացրել է որպես վաճառքի գծով հմուտ մասնագետ։ Նրա խոսքերով՝ ինքը աշխատանք է փնտրում արդեն երկու տարի. դրա համար նա օրական 30 ռեզյումե է ուղարկել տարբեր գործատուների, բայց ոչ մի արդյունքի չի հասել։ Բուդը հայտարարել է, որ 2011թ. անգամ փորձել է ինքնասպանություն գործել, սակայն հրաժարվել է այդ մտքից և որոշել իր մասին հայտարարություն տալ eBay-ում։ Անգլիացին իր ընդունակությունները գնահատել է տարեկան 35 հազար ֆունտ ստեռլինգ։
Օնլայն աճուրդի կայքում Բուդի հայտարարությունը հայտվել է մարտի 1-ին, սակայն նրա էջը գտնել չի հաջողվում։ Կայքում նշվում է, որ հայտարարությունը հեռացվել է, բայց թե ինչ պատճառով՝ չի հաղորդվում։ Հիշեցնենք, ավելի վաղ հաղորդվում էր, որ Նոր Զելանդիայի մի բնակիչ Trade Me օնլայն աճուրդում վաճառել է իր ընկճախտը (դեպրեսիա) 155 նորզելանդական դոլարով (մոտ 120 ԱՄՆ դոլար)։

http://tert.am


This news item is from HovNet LTD
( http://host-109-68-122-224.customer.arminco.com/news.php?extend.362 )