News Item: : Ջոն Գալյանոն սեր է խոստովանել Հիտլերին
(Category: Misc)
Posted by admin
Tuesday 01 March 2011 - 12:02:36

Հայտնի կուտուրյե Ջոն Գալյանոն ոչ միայն ռասիստական արտահայտություններ է թույլ տվել, այլեւ իր համակրանքն է արտահայտել Հիտլերի նկատմամբ: The Sun բրիտանական պարբերականի կայքում տեսանյութ է տեղադրված, որտեղ Գալյանոն արտասանում է «Ես սիրում եմ Հիտլերին»:

«Ես սիրում եմ Հիտլերին, իսկ ձեր նմաններն արդեն մեռած պետք է լինեին: Ձեր մայրերը, ձեր պապերի պապերը, նրանք բոլորը կմեռնեին գազի վառարաններում»,- մի կնոջ դիմելով, ասել է Գալյանոյին շատ նման մեկը: Հիշեցնենք, որ մոդելյորը բազմիցս մեղադրվել է նացիստական արտահայտությունների համար: Ներկայումս նրա նկատմամբ գործ է հարուցվել հակասեմական արտահայտությունների համար: Նշենք նաեւ, որ Christian Dior նորաձեւության տան արտ-տնօրեն, մոդելյոր Ջոն Գալյանոն ժամանակավորապես հեռացվել է իր պաշտոնից: Նա ձերբակալվել է Ֆրանսիայի մայրաքաղաքում մանր խուլիգանության եւ հակասեմական վիրավորանքների համար: Նախաքննության տվյալներով, մոդելյորը Փարիզի թաղամասերից մեկում սրճարանում հակասեմական վիրավորանքներ հնչեցնելով հարձակվել է մի քանի մարդու վրա:
«Հետաքննության արդյունքներին սպասելու ընթացքում Christian Dior-ը հեռացրել է Ջոն Գալյանիին իր պարտականությունների կատարումից»,- նշվում է Նորաձեւոթյան տան տարածած հաղորդագրության մեջ, հայտնում է «ՌԻԱ նովոստին»:

http://news.am


This news item is from HovNet LTD
( http://host-109-68-122-224.customer.arminco.com/news.php?extend.343 )