News Item: : Բրազիլիայում 1,5-մետրանոց կոկորդիլոսը մտել է տուն
(Category: Misc)
Posted by admin
Friday 25 February 2011 - 11:56:46

Բրազիլիայի հյուսիսային Պարա նահանգի բնակիչներն ստիպված են եղել դիմել փրկարարներին, երբ իրենց տան հյուրասենյակում 1,5 մ երկարություն ունեցող կենդանի կոկորդիլոս են հայտնաբերել։

Սողունը գտնվել է բազմոցի ետնամասում։ Տան տիրուհին երեխային արագորեն դուրս է բերել սենյակից ու կանչել փրկարարներին, որոնց հաջողվել է վնասազերծել կենդանուն, նախքան այն կհասցներ վնաս պատճառել մարդկանց։ Մասնագետների գնահատականների համաձայն՝ կոկորդիլոսը բավականին առողջ տեսք է ունեցել։
Այդ տարածաշրջանում այս դեպքին նախորդած օրերին հորդ անձրևներ էին տեղացել, և գետերը վարարել էին, ինչի արդյունքում կոկորդիլոսը հայտնվել էր քաղաքի բնակելի հատվածում՝ թաքնվելով տներից մեկում։

http://tert.am


This news item is from HovNet LTD
( http://host-109-68-122-224.customer.arminco.com/news.php?extend.321 )