News Item: : Մեծ Բրիտանիայի վարչապետի նոր «աշխատողը» պետք է առնետ որսա
(Category: Misc)
Posted by admin
Wednesday 16 February 2011 - 12:25:25

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն իր աշխատակազմում ծառայության է ընդունել կատվի։ Նոր «աշխատակից» վարձելու կարիք էր առաջացել այն բանից հետո, երբ լրատվամիջոցները վարչապետի նստավայրի շուրջ նկատել էին այնտեղ բնակություն հաստատած «կերած–խմած» առնետների։

Բրիտանացի վարչապետի նստավայրն ուշադրության կենտրոնում է հայտնվել կառավարության աշխատակազմում որպես նոր «աշխատակից» կատու ընդունելու կապակցությամբ, որի պարտականությունների մեջ կմտնի նստավայրի առնետներին որսալը։ «Ես կարող եմ հաստատել, որ վաղը մեզ մոտ կատու կհայտնվի»,–լրատվամիջոցներին ասել է նստավայրի ներկայացուցիչը։ Նոր աշխատակցի սեռը դեռ հայտնի չէ, սակայն աղբյուրի տվյալներով՝ կատվի անունը Լարի է։ Հիշեցնենք, որ բրիտանացի վարչապետի նստավայրը «զավթած» առնետներին այս տարվա հունվարին նկատել էին հեռուստալրագրողները։ «Կերած–խմած» մի զույգ առնետ որոշ ժամանակ տեսախցիկների առջև «կեցվածքներ» էին ընդունել։

http://tert.am



This news item is from HovNet LTD
( http://host-109-68-122-224.customer.arminco.com/news.php?extend.276 )