News Item: : Playboy-ի երեկույթին 170 մարդ վարակվել է լեգեոներների հիվանդությամբ
(Category: Misc)
Posted by admin
Wednesday 16 February 2011 - 11:56:45

Ամերիկյան Playboy հայտնի ամսագրի` Լոս-Անջելեսում գտնվող կենտրոնակայանում տեղի ունեցած երեկույթը տխուր ավարտ է ունեցել դրա 170 մասնակիցների համար:

Երեկույթից հետո նրանց մոտ նախնական ախտորոշվել է լեգիոնելյոզ կամ «լեգեոներների հիվանդություն»: Բժիշկները որպես հիվանդության ախտանիշներ նշում են «դողերոցք, տենդ, հազ եւ ընդհանուր թուլություն»: Հանդեսի 84-ամյա հիմնադիր Հյու Հեֆների ներկայացուցիչները հերքել են, թե հիվանդության պատճառը կարող է կապված լինել Playboy Mansion-ի հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Լեգիոնելլայի հարուցիչը ջրում, օդի շրջանառման փակ համակարգերում առաջացող բակտերիաներն են, որոնք թոքերի ծանր հիվանդություն են առաջացնում: Legionella pneumophillia հարուցիչն առաջին անգամ հայտնաբերել են 1976թ. Ֆիլադելֆիայում, Ամերիկյան լեգիոնի համագումարների պատվիրակների մոտ, ուստի հիվանդությունն էլ ստացել է լեգեոներների հիվանդություն անունը:

http://news.am


This news item is from HovNet LTD
( http://host-109-68-122-224.customer.arminco.com/news.php?extend.269 )