News Item: : Ամերիկուհին դարձել է իր թոռնիկի մայրը
(Category: Misc)
Posted by admin
Tuesday 15 February 2011 - 11:10:22

ԱՄՆ Իլիոնս նահանգից թոշակառու Քրիստիան Քեյսին իր դստեր համար երեխա է ծննդաբերել։ Այս մասին հայտնում է բրիտանական The Daily Telegraph–ը։

Պարբերականի համաձայն՝ 61–ամյա Քեյսին իր սեփական 3 զավակներն ունի։ Կինը ինքնակամ որոշել էր իր դուստր Սառայի և փեսա Բիլի համար երեխա լույս աշխարհ բերել՝ ցանկանալով օգնել զույգին, քանի որ Սառայի հղիությունը մի քանի անգամ ընդհատվել է վիժումով։ Անցյալ շաբաթ Քրիստինա Քեյսին կեսարյան հատման միջոցով առողջ տղա է լույս աշխաարհ բերել. նրա 35–ամյա դուստրը ծննդաբերելիս նույնպես գտնվել է վիրահատարանում։ Այսպիսով, Քեյսին դարձել է ոչ միայն Իլիոնսի ամենատարիքով ծննդկանը, այլև նահանգի միակ կինը, որը դարձել է սեփական թոռնիկի մայրը։

http://tert.am


This news item is from HovNet LTD
( http://host-109-68-122-224.customer.arminco.com/news.php?extend.266 )