News Item: : Սիրահարների տոնը ոչ բոլորի համար է տոն
(Category: Misc)
Posted by admin
Friday 11 February 2011 - 14:17:26

Հյուսիսային Կարոլինայի համալսարանի աշխատակիցները հրապարակել են վիճակագրական տվյալների վերլուծության արդյունքները, որոնք ցույց են տալիս, որ երկրագնդի ոչ բոլոր մարդիկ են սիրում սիրահարների տոնը։

Ամերիկացի գիտնականների հետազոտությունները հաստատում են այն փաստը, որ եզակի մարդիկ են կարողանում ուրախանալ մյուսների երջանկության համար։ Պարզվել է, որ ինքնասպանություն գործելու ռիսկը միայնակ մարդկանց շրջանում մեծանում է հենց փետրվարի 14–ին. երևի կոտրված սրտերը չեն կարող հանգիստ տանել երջանիկ զույգերի ուրախությունը։ Ուսումնասիրությունների արդյունքների համաձայն՝ հարցվածների մոտ 60 տոկոսը չի սիրում փողոց դուրս գալ այդ օրը, քանի որ նրանց դուր չի գալիս երջանկության հանընդհանուր ցուցադրությունը։ Մահմեդական երկրներում այդ տոնի բացահայտ տոնումն արգելված է օրենքով։ Ավելին, պատիժ է սպասվում անգամ տոնական պարագաների վաճառքի կամ գնման համար։

http://tert.am


This news item is from HovNet LTD
( http://host-109-68-122-224.customer.arminco.com/news.php?extend.248 )