News Item: : Ավտոմեքենայում բնակվող հայը Մոսկվայում տուն է ստացել
(Category: Misc)
Posted by admin
Thursday 10 February 2011 - 11:44:15

Մոսկվայի իշխանությունները 81–ամյա Հակոբ Մկրտչյանին բնակարան կտրամադրեն։ Այս մասին հայտնում է Lenta.ru–ն։ Մկրտչյանը 3 տարի շարունակ ապրել է ապօրինի առևտրային վրաններում և սեփական ավտոմեքենայի մեջ՝ միևնույն ժամանակ չունենալով ոչ Մոսկվայի գրանցում, ոչ էլ վետերանի վկայական։

Մայրաքաղաքի կենտրոնական վարչական շրջանի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Մկրտչյանը պետական բնակարան ստանալու ցանկություն է հայտնել այն բանից հետո, երբ 2006–ին դատարանը որոշել է քանդել նրա կողմից ինքնակամ կառուցված շինությունը. 1995–ին նա ձեռք էր բերել «Կվասի» կրպակ՝ թույլատվություն ստանալով այն պատել աղյուսով և այդկերպ մեծացնելով շինության ընդհանուր տարածքը մինչև 15 քառ/մ, սակայն կառույցը 2007–ին քանդել են, ինչից հետո տղամարդը բնակություն է հաստատել մեկ այլ կրպակում, որը նույնպես քանդել են, և վետերանը ստիպված իր ավտոմեքենայի մեջ է ապրել։ «1929–ի նոյեմբերի 5–ին Աթենքում ծնված Հակոբ Կարապետի Մկրտչյանը, որն աչքի է ընկել բնակարանային հարցի լուծման համար իր պայքարով, Մոսկվայում բնակարան կստանա»,– ասվում է հաղորդագրությունում։

http://tert.am


This news item is from HovNet LTD
( http://host-109-68-122-224.customer.arminco.com/news.php?extend.231 )