News Item: : Տանգանյիկա լճի ջերմաստիճանը հասել է առավելագույնի
(Category: Misc)
Posted by admin
Tuesday 18 May 2010 - 19:51:56

Ամերիկացի գիտնականներն ահազանգում են, որ Կենտրոնական Աֆրիկայի ամենամեծ և խորությամբ աշխարհի երկրորդ լճի՝ Տանգանյիկայի ջրի ջերմաստիճանը հասել է վերջին 1500 տարվա ընթացքում արձանագրված առավելագույնին։



Ինչպես հայտնում է BBC-ն, երկրաբանները եկել են այն եզրահանգման, որ լճի տաքացումը արագացել է վերջին դարերում և համընկել «ջերմոցային» գազերի արտանետումների ավելացման հետ։

Ըստ հետազոտողների՝ ջրի ջերմաստիճանի հետագա ավելացումը կանդրադառնա ձկան վերարտադրության վրա, ինչից այս տարածաշրջանում կախված է միլիոնավոր մարդկանց սնվելու հարցը։

Տանգանյիկան գտնվում է Կոնգոյի, Թանզանիայի, Զամբիայի և Բուրգունդիի տարածքում։

Tert.am



This news item is from HovNet LTD
( http://host-109-68-122-224.customer.arminco.com/news.php?extend.22 )