News Item: : Համաշխարհային շուկայում գրանցվել է սննդի գների ռեկորդային աճ
(Category: Misc)
Posted by admin
Friday 04 February 2011 - 10:16:50

Համաշխարհային շուկայում սննդի գները հունվարին պատմական ռեկորդ են սահմանել։ Այս մասին, ИТАР-ТАСС–ի փոխանցմամբ, այսօր հաղորդել է ՄԱԿ–ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO), որի կենտրոնակայանը գտնվում է Իտալիայի մայրաքաղաքում։

1990թ. FAO–ի անցկացրած մոնիտորինգից հետո հունվարին գրանցված գների բարձր մակարդակի մասին վկայում է հիմնական մթերքների՝ հացահատկի, բրնձի, մսի և շաքարի զամբյուղի արժեքի հիման վրա հաշվարկվող ինդեքսը։ Անցյալ ամիս այն աճել էր 231 կետով։ Կազմակերպության տվյալների համաձայն՝ հացահատիկի գինը բարձրացել է 3%-ով, որը 2008թ. հուլիսից հետո ամենաբարձր ցուցանիշն է։ Կաթի և կաթնամթերքի համաշխարհային գների աճը կազմում է 6,2%, շաքարինը՝ 5,4%։ Միայն չի աճել մսի գինը։

http://tert.am


This news item is from HovNet LTD
( http://host-109-68-122-224.customer.arminco.com/news.php?extend.196 )