News Item: : Իբուպրոֆենն ու պարացետամոլը լուրջ վտանգ են կանանց լսողության համար
(Category: Misc)
Posted by admin
Saturday 15 September 2012 - 08:41:23

Ցավազրկողների ամենօրյա օգտագործումը, ներառյալ իբուպրոֆենը և պարացետամոլը, բարձրացնում են լսողության կորստի վտանգը իգական սեռի պարագայում, նշում է The Daily Mail պարբերականը, հղում կատարելով Մեծ Բրիտանիայի Բրիգամի Կանացի բուժ հաստատության հետազոտությանը:

Որքան հաճախ է կինն ընդունում դեղամիջոցը, այնքան ավելանում է խնդրի հավանականությունը: Գիտնականները ուսումնասիրել են 31-48 տարեկան 62261 կնոջ, ներառելով տեղեկություններ, որոնք հավաքվել են 1995-2009թթ.: Ուսումնասիրության ավարտի փուլում 10012 կինոջ մոտ լսողության կոուստ է ախտորոշվել: Պարզվել է, որ իբուպրոֆենի ընդունումը շաբաթական 2-3 անգան ավելացնում է խլանալու վտանգը 13%-ով: Շաբաթական 4-5 օր ընդունելու դեպքում վտանգը բարձրանում է մինչև 21%: Շաբաթական 6-7 օր ընդունելու պարագայում 24%-ով է ավելանում լսողությունը կորցնելու վտանգը: Պարացետամոլի ընդունումը շաբաթական 2-3 անգան ավելացնում է խլանալու վտանգը 11%-ով, իսկ եթե շաբաթական 4-5 օր ընդունվի` ապա 21%-ով կբարձրանա լսողությունից զրկվելու հավանականությունը:

http://tert.am/am/news/2012/09/14/listening/


This news item is from HovNet LTD
( http://host-109-68-122-224.customer.arminco.com/news.php?extend.1839 )