News Item: : Առավոտն սկսեք մեկ գավաթ սուրճով
(Category: Misc)
Posted by admin
Monday 10 September 2012 - 09:38:41

Նախաճաշին սուրճը վատ սովորություն չէ, այլ անհրաժեշտ ցավազրկող գրասենյակային աշխատողների համար: Մեկ բաժակ սուրճը թեթեւացնում է համակարգչի առաջ ժամերով նստելու հետեւանքով առաջացած ցավը: Գիտնականները պարզել են, որ 90 րոպե էկրանի առաջ աշխատած կամավորներն ավելի քիչ են տառապել պարանոցի, թիկունքի, ձեռքերի եւ դաստակների ցավից, եթե նրանք սուրճ են խմել աշխատանքի գնալուց առաջ:

Օսլոյի համալսարանի հետազոտողների հրապարակած արդյունքները ցույց են տալիս, որ կոֆեինի նույնիսկ փոքր քանակությունը կարող է ցավազրկող ազդեցություն ունենալ, հայտնում է www.medlinks.ru-ն: Հետազոտության ժամանակ աշխատողների 60% -ը դադարել են սուրճ խմել աշխատանքի գնալուց առաջ: Ցավերից գանգատվել են այս խմբի բոլոր անդամները, սակայն այն անդամները, ովքեր սուրճ խմել էին, ավելի քիչ են դժգոհել: Փաստորեն, մկանային ցավերի դեպքում կոֆեինն արդյունավետ ցավազրկող է:

http://news.am/arm/news/120332.html


This news item is from HovNet LTD
( http://host-109-68-122-224.customer.arminco.com/news.php?extend.1837 )