News Item: : Բրազիլիայի ջունգլիներում վայրի ցեղ են հայտնաբերել
(Category: Misc)
Posted by admin
Thursday 03 February 2011 - 10:33:27

Բրազիլիայի ջունգլիներում` Պերուի սահմանից ոչ հեռու, հաջողվել է լուսանկարել ավելի վաղ ոչ հայտնի ցեղի: Լուսանկարներից երևում է, որ հնդկացիները ցածր կենսակերպ ունեն:Նրանց զամբյուղներից երևում է, որ սնվում են մանիոկներով և պապայաներով:

Մանիոկները արևադարձային բույս են.կիրառվում են նրանց արմատապտուղները: Սրանց բաղադրության մեջ կան նյութեր, որոնք ռեակցիայի դեպքում` կարող են փոխակերպվել կապտաթթվի, ինչը մահացու թունավոր է: Այդ նյութերից ձերբազատվելու համար նրանք արմատապտուղները բաժանում են մանր մասերի, որոնք սալարկում են և հետո`աղում: Ստացված ալյուրից հաց են թխում: Իրենց բնակատեղիները` քողտիկները, հնդիկները ծածկում են դափնու ճյուղերով: Իսկ մետաղական գործիքներ նրանք ձեռք են բերել հարևան ցեղերից: 2008 թվականին աղմուկ հարուցվեց` Ամազոնի ջունգլիներում հայտնաբերված անհայտ ցեղախմբերի հայտնաբերման հետ կապված: Գիտնականները նրանց հետ առաջին հանդիպման մասին տեղեկացրել են մայիսի վերջին, իսկ ավելի ուշ պարզվել է, որ այդ հնդկացիներին նկարագրել են դեռևս 1910-ական թթ.:

http://ankakh.com


This news item is from HovNet LTD
( http://host-109-68-122-224.customer.arminco.com/news.php?extend.179 )