News Item: : Մեկ տասնամյակ անց հնարավոր կլինի բուժել քաղցկեղի գրեթե բոլոր տեսակները
(Category: Misc)
Posted by admin
Saturday 14 July 2012 - 09:00:38

Բժիշկ Ջեյմս Ուոթսոնն Այն մարդկանցից մեկն է, ով հայտնաբերել է ԴՆԹ-ի կառուցվածքը: Այժմ նա իր ուշադրությունը սևեռել է քաղցկեղի բուժման վրա:
Բժիշկ Ջեյմս Ուոթսոնն ասում է, որ մեկ տասնամյակի ընթացքում հնարավոր կլինի բուժել քաղցկեղի տեսակների մեծ մասը, բայց միայն այն դեպքում, եթե գիտնականները փոխեն իրենց մոտեցումը հիվանդության նկատմամբ:

The Daily Mail-ը հաղորդում է, որ խոսելով Դուբլինում տեղի ունեցող Euroscience բաց ֆորումի ժամանակ, գիտնականն ասել է, որ հետազոտողները, ովքեր ուսումնասիրում են քաղցկեղը, շատ նեղ տեսանկյուն ունեն և վախենում են ռիսկի դիմել: Բժիշկ Ուոթսոնն ասում է, որ կարծում է, որ բժիշկները պետք է կենտրոնանան այն հարցի վրա, թե ինչու չեն կարողանում բուժել հիվանդությունը: 84-ամյա գիտնականը գիտական հետազոտություն է գրել քաղցկեղի մասին:

http://1in.am/arm/more_entertainment_96866.html


This news item is from HovNet LTD
( http://host-109-68-122-224.customer.arminco.com/news.php?extend.1781 )