News Item: : Սուրճ. բարեկա՞մ, թե՞ թշնամի
(Category: Misc)
Posted by admin
Wednesday 02 February 2011 - 13:56:04

Բոլոր հայտնի ըմպելիքներից սուրճը, թերևս, ամենաուշագրավն է: Դրա ազդեցությունը ուսումնասիրվել ու ուսումնասիրվում է, իրարամերժ շատ ու շատ կարծիքներ են հնչում: Սակայն վերջնական «վճիռ» այդպես էլ չի կայացվել: Սուրճը շատերի սիրած ըմպելիքն է: Միլիոնավոր մարդիկ առավոտյան սուրճի «օգնությամբ» են արթնանում: Հազարավորներին էլ այն օգնում է կենտրոնանալ: Բացի այդ, սուրճը, ավելի ճիշտ` դրա պարունակած կոֆեինը, ուժգնացնում է ասպիրինի և մյուս ցավազրկող դեղերի ազդեցությունը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սուրճն օգտակար է մտավոր աշխատանքով զբաղվողներին. դրա ազդեցությամբ, օրինակ, մեծանում է ընթերցանության արագությունը, հաշվարկների ու ինտելեկտուալ խնդիրների լուծման ունակությունը:

Սակայն տարիներ շարունակ խոսվում է նաև սուրճի հնարավոր վնասների մասին: Հնարավոր ազդեցություններից նշվում են հատկապես ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը, սրտային հիվանդությունները, կրծքագեղձի քաղցկեղը և արյան մեջ խոլեստերինի քանակի բարձրացումը: Սակայն վերջին տվյալներով հերքվեց թվարկված հիվանդությունների ու խմած սուրճի քանակի միջև գոյություն ունեցող կապը:
Որոշ գիտնականներ կարծում են, որ սուրճը կարող է հիպերտոնիայի՝ արյան բարձր ճնշման պատճառ դառնալ: Հանուն ճշմարտության պետք է նշենք, որ սուրճի մեջ կոֆեինի քանակը կարող է բարձրացնել զարկերակային ճնշումը: Սակայն երիտասարդ (այսինքն՝ անոթների առաձգականությունը դեռևս պահպանած) օրգանիզմի համար սուրճը ոչ մի էական փոփոխությունների չի հանգեցնի: Բայց մեծահասակների համար այն իսկապես էլ կարող է հիպերտոնիայի պատճառ դառնալ: Վերջերս հաճախ է խոսվում օսթեոպորոզի (ոսկրերի փխրունության) մասին: Ասվում է նաև, որ սուրճը նպաստում է այս հիվանդության զարգացմանը: Սակայն, կատարված հետազոտություններով պարզել են, որ նույնիսկ երդվյալ սրճամոլների այս հակումը հիվանդության պատճառ չի դառնա, հերքվեց նաև այն կարծիքը, թե հղիության ժամանակ մի քանի գավաթ սուրճը կարող է վաղաժամ ծննդաբերության հանգեցնել կամ էլ պտղի արատների պատճառ դառնալ: Խոսքն իհարկե սուրճը չարաշահելու մասին չէ: Այնուամենայնիվ, զգուշության համար բժիշկները հղիներին խորհուրդ են տալիս բավարարվել օրական 1-2 գավաթ սուրճով: ետաքրքիր փաստ է արձանագրվել. պարզվել է, որ ընդհանրապես սուրճ չխմող մարդիկ 2-3 անգամ ավելի հակված են Պարկինսոնի հիվանդության, քան խմողները. ստացվում է, որ Պարկինսոնի հիվանդության «նախադրյալ» ունեցողներին սուրճը, պարզապես ցուցված է: Կա նաև մի լավ նորություն. օրական 2-3 բաժակը նույնիսկ բարերար ազդեցություն ունի տղամարդու վերարտադրողական ֆունկցիայի վրա: Այն կանխում է քաղցկեղը, լյարդի ցիրոզն ու այլ հիվանդություններ:

http://ankakh.com




This news item is from HovNet LTD
( http://host-109-68-122-224.customer.arminco.com/news.php?extend.176 )