News Item: : Source-ի շարժիչի հիման վրա կնկարահանվի լիամետրաժ մուլտֆիլմ
(Category: Misc)
Posted by admin
Sunday 10 June 2012 - 08:49:56

Valve Corporation-ի ստեղծած Source խաղային շարժիչը կօգտագործվի լիամետրաժ մուլտֆիլմի ստեղծման համար: Այս մասին հայտնում է IGN-ը:

Ժապավենը կանվանվի «Խորություն» (Deep): Հայտնի է, որ մուլտֆիլմի իրադարձությունները տեղի կունենան երկրագնդի վրա, որը հաղթահարել է ինչ-որ համաշխարհային աղետ: Մուլտֆիլմի բեմադրությամբ կզբաղվի Շեյն Էկկերը: Նա ճանաչում է ստացել շնորհիվ «Ինը» համակարգչային մուլտֆիլմի, որի գլխավոր հերոսները տիկնիկներ են: «Խորության» հեղինակների խոսքով` Source շարժիչի օգտագործումը թույլ կտա ստեղծել որակյալ անիմացիա` խնայելով ժամանակ ու ֆինանսական ռեսուրսներ: Source շարժիչի առաջին վարկածը ներկայացրել է Valve Corporation-ը՝ 2004 թ.: Այդ տեխնոլոգիայի կիրառմամբ են ստեղծվել այնպիսի խաղեր, ինչպիսիք են Half-Life-ը, Portal-ն ու Team Fortress-ը:

http://1in.am/arm/more_entertainment_88506.html


This news item is from HovNet LTD
( http://host-109-68-122-224.customer.arminco.com/news.php?extend.1745 )