News Item: : Գիտնականները հետևել են կոկա բույսից կոկաինի արտադրման ընթացքին
(Category: Misc)
Posted by admin
Thursday 07 June 2012 - 08:36:29

Գիտնականներն առաջին անգամ հետևել են բիոսինթեզի ռեակցիային, ինչի արդյունքում կոկաին է ձևավորվում կոկա բույսերում: Այս մասին հայարարել է Գերմանիայում Մաքս Պլանկի անվան քիմիական էկոլոգիայի ինստիտուտի մամլո ծառայությունը:

Գերմանացի գիտնականները որոշել են, որ կոկաինը ձևավորվում է կոկայի տերևներում՝ իր «օրենքների համաձայն», ինչը տարբերվում է այլ բույսերում ալկալոիդների բիոսինթեզի ռեակցիայից: Մեզ հայտնի բույսերի մեկ քառորդը կարող է արտադրել ալկալոիդներ, սակայն ընդամենը մի քանի ընտանիք կարող է դրանք արտադրել մեծ քանակությամբ ու դրանք պահեստավորել տերևներում: Գիտնականներին հաջողվել է ապացուցել, որ այն բույսերը, որոնք արտադրում են մեծ քանակությամբ ալկալոիդներ, սովորել են դա անել անկախ էվոլյուցիոն գործընթացների արդյունքում: Օրինակ` բելլադոննայի ու կոկայի բույսերը գենետիկորեն զարգանում են տարբեր եղանակներով արդեն շուրջ 120 մլն տարի: Ալկալոիդներ պարոունակող բույսերը մարդու կողմից բուժական նպատակներով օգտագործվել են անհիշելի ժամանակներից: Դրանց թվին է պատկանում նաև կոկան, բելլադոննան և այլ բուսատեսակներ: Հետազոտությունը հրապարակված է Proceedings of the National Academy of Sciences(PNAS) ամսագրում:

http://1in.am/arm/more_entertainment_87786.html


This news item is from HovNet LTD
( http://host-109-68-122-224.customer.arminco.com/news.php?extend.1736 )