News Item: : Տոկիոյում բացվել է աշխարհի ամենաբարձր աշտարակը
(Category: Misc)
Posted by admin
Tuesday 22 May 2012 - 08:32:18

Աշխարհի ամենաբարձր աշտարակը և այսուհետև Տոկիոյի ամենահայտնի շենքերից մեկը արդեն բացվել է հանրության համար:

The Washington Post-ի փոխանցմամբ` ակնկալվում է, որ այսօր ավելի քան 8000 այցելուներ վերելակների միջոցով կբարձրանան 634 մետր բարձրություն ունեցող աշտարակը` նշելու համար Sky Tree-ի բացումը: Գինեսի ռեկորդների գրքում աշտարակը ճանաչվել է որպես ամենաբարձրը աշխարհում` գերազանցելով Չինաստանի Canton աշտարակի ռեկորդը, որն ունի 600 մետր բարձրություն: Աշխարհի ամենաբարձր երկնաքերը Դուբայում է, որն ունի 828 մետր բարձրություն:

http://www.1in.am/arm/more_entertainment_83760.html


This news item is from HovNet LTD
( http://host-109-68-122-224.customer.arminco.com/news.php?extend.1715 )