News Item: : Շառլ Ազնավուրն առանձնատուն է գնել Շվեյցարիայում` լճի ափին
(Category: Misc)
Posted by admin
Sunday 13 May 2012 - 08:45:40

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը պատրաստվում է բնակվել Սեն-Սյուլպիսում (Շվեյցարիա), որտեղ ֆրանսիացի երգիչը լճից ոչ հեռու հողամաս եւ առանձնատուն է գնել, որտեղ ներկայումս վերանորոգման աշխատանքներ են կատարվում: Ինչպես հաղորդում է շվեյցարական Tribune de Genève թերթը, լողավազանի եւ երկրորդ տան շինարարությունը նախատեսված է հունիսին:

Ազնավուրի մտերիմներից մեկը թերթի հետ զրույցում հաստատել է այդ տեղեկատվությունը: Աղբյուրի փոխանցմամբ, տան շինարարությամբ եւ կահ կարասիով զբաղվում է երգչի կինը: Դեռ հայտնի չէ երբ է երգիչը Ժնեւի կանտոնից տեղափոխվելու Վո կանտոն: Նրա որդիներից մեկը, ով ներկայումս աշխատում է EPFL-ում, արդեն ապրում է Սեն-Սյուլպիսում: Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը նախորդ ամիս համերգային շրջագայության էր մեկնել ԱՄՆ, մի քանի օրից նա կնշի իր ծննդյան 88-րդ տարեդարձը:

http://news.am/arm/news/105264.html


This news item is from HovNet LTD
( http://host-109-68-122-224.customer.arminco.com/news.php?extend.1697 )