News Item: : 9-ամյա աղջիկը վերականգնվում է 6 օրգանների փոխպատվաստման վիրահատությունից հետո
(Category: Misc)
Posted by admin
Monday 06 February 2012 - 11:07:02

Բժիշկներն ասում են, որ 9-ամյա աղջիկը, ով օրեր առաջ ենթարկվել էր յուրահատուկ ու վտանգավոր վիրահատության, այսօր արդեն վերականգնման ուշագրավ նշաններ է ցույց տալիս:

Անցած երեքշաբթի օրը տեղի ունեցած վիրահատության նպատակն Ալանահ Շևենելի կյանքը փրկելն էր։ Նրա մոտ 2008 թվականին հայտնաբերվել էր քաղցկեղ, որը տարածվում էր մեծ արագությամբ: Քաղցկեղը հասցրել էր վնասել երեխայի ստամոքսը, լյարդը, ենթաստամոքսային գեղձը, փայծաղը, բարակ աղիները և կերակրափողը:
Վիրահատության ընթացքում փոխպատվաստվել են երեխայի վնասված բոլոր օրգանները: Վիրահատությունը տեղի է ունեցել Մասաչուսեթս նահանգի Բոսթոն քաղաքի մանկական հիվանդանոցում, որն ԱՄՆ-ի ամենահայտնի բժշկական հաստատություններից մեկն է:

http://1in.am/arm/world_wusa_58642.html


This news item is from HovNet LTD
( http://host-109-68-122-224.customer.arminco.com/news.php?extend.1637 )