News Item: : Կոֆեինը կարող է կանանց մոտ փոխել էստրոգենի մակարդակը
(Category: Misc)
Posted by admin
Monday 30 January 2012 - 10:07:27

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ կոֆեինը կարող է փոխել կանանց մոտ էստրոգենի մակարդակը: Այն տարբեր ազդեցություն է ունենում ասիացի և սպիտակամորթ կանանց մոտ:

USA Today-ը հայտնում է, որ 2005-ից 2007 թվականների հետազոտությանը մասնակցել է 18-ից 44 տարեկան 250 կին: Նրանք օրական միջինը 90 միլիգրամ կոֆեին էին ընդունել: Էստրոգենը վերարտադրողական հորմոն է, որն արտադրվում է ձվարանների կողմից: Ասիացի կանանց մոտ, ովքեր օրական օգտագործել էին միջինը 200 միլիգրամ կամ ավելի կոֆեին, փոխվել էր էստրոգենի մակարդակը` ի տարբերություն այն կանանց, ովքեր ավելի քիչ կոֆեին էին օգտագործել: Բայց նույն չափ կոֆեին օգտագործած սպիտակամորթ կանայք ունեին էստրոգենի ավելի ցածր մակարդակ: Սևամորթ կանանց մոտ, ովքեր օգտագործել էին ավելի քան 200 միլիգարմ կոֆեին, նույնպես էստրոգենի մակարդակի տարբերություն էր գրանցվել, բայց, ըստ ԱՄՆ Ազգային առողջապահության ինստիտուտի հետազոտողների և նրանց գործընկերների, այս տարբերությունը այնքան էլ հատկանշական չի եղել: Հետազոտության մեջ օգտագործված կոֆեինը եղել է սուրճի, կանաչ թեյի, սև թեյի տեսքով: Ընդհանուր առմամբ հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ավելի քան 200 միլիգրամ կամ ավելի քան մեկ բաժակ կոֆեինի օգտագործումը դառնում է էստրոգենի ավելի բարձր մակարդակի պատճառ: Հետազոտությունը հրապարակվել է American Journal of Clinical Nutrition ամսագրում:

http://1in.am/arm/more_entertainment_57165.html


This news item is from HovNet LTD
( http://host-109-68-122-224.customer.arminco.com/news.php?extend.1624 )