News Item: : Սլովակ թենիսիստուհին մերկացել է 100 հազար եվրոյի դիմաց
(Category: Misc)
Posted by admin
Monday 12 December 2011 - 14:58:44

Սլովակ թենիսիստուհի, դասակարգման աղյուսակում 18-րդ տեղը զբաղեցնող Դոմինիկա Ցիբուլկովան համաձայնել է բաց լուսանկարվել տեղական Novy Cas ամսագրի համար:

Վերջինս թենիսիստուհուն վճարել է 100 հազար եվրո: Թենիսիստուհին խոստովանել է, որ սկզբում նյարդայնացել է, սակայն արդյունքը նրան «դուր է եկել»: «Հիմա, երբ տեսնում եմ արդյունքը, կարող եմ ասել, որ ինձ դուր է գալիս այն, ինչ ստացվել է: Նման նկարահանումների մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում»,- Դոմինիկայի խոսքերն է մեջբերել gotennis.ru-ն: Ցիբուլկովան WTA մրցաշարում գրեթե ամենակարճահասակ թենիսիստուհին է համարվում ` 161 սմ հասակով, սակայն նախանձելի մարզական որակներ է դրսեւորում:

http://news.am/arm/news/85359.html


This news item is from HovNet LTD
( http://host-109-68-122-224.customer.arminco.com/news.php?extend.1537 )