News Item: : Պամելա Անդերսոնը վարձով է տալիս Մալիբուի իր վիլան
(Category: Misc)
Posted by admin
Sunday 04 December 2011 - 10:30:08

Դերասանուհին Կալիֆոռնիայի իր տունը վարձով տալու հայտարարությունը տեղադրել է անշարժ գույքի կարճաժամկետ վարձակալության կայքում: Դերասանուհու տանը մեկ շաբաթ բնակվելը կարժենա 20 հազար դոլար, իսկ 75 հազարով կարելի է այդ դրախտավայրի տերը դառնալ մեկ շաբաթով:

Տունը վարձով հանձնելու որոշումը կապված է այն բանով, որ ընտանիքը մշտապես ճամփորդում է ու որպեսզի տունը դատարկ չմնա, նա որոշել է դրանից օգուտ քաղել: “Ինչպես կարելի է տունը վարձով տալ արձակուրդի ժամանակ” գրքի հեղինակը դերասանուհու քայլը “փայլուն” է համարում: Այն փաստը, որ տունը ճանաչված մարդու է պատկանում, արդեն անշարժ գույքի արժեքն ակնթարթորեն բարձրացնում է. աստղի անկողնում քնելը, ուտելը նույն սեղանի շուրջ, բնականաբար մեծացնում է հետաքրքրությունը և բարձրացնում դրա գինը:

http://ankakh.com/2011/12/163431/


This news item is from HovNet LTD
( http://host-109-68-122-224.customer.arminco.com/news.php?extend.1527 )