News Item: : Էլվիս Կաստելոն կոչ է անում երկրպագուներին չգնել իր ձայնասկավառակը
(Category: Misc)
Posted by admin
Saturday 26 November 2011 - 10:55:51

Էլվիս Կաստելոն և իր ներկայացուցիչները կոչ են արել չգնել իր The Return of the Spectacular Spinning Songbook ձայնասկավառակը, որը պլանավորում են թողարկել դեկտեմբերի 6-ին:

Երգչի պաշտոնական կայքում գրված է, որ The Return of the Spectacular Spinning Songbook ձայնասկավառակը պետք չէ գնել, քանի որ այն չափազանց թանկ է: Amazon համացանցային խանութում նրա արժեքը 263 դոլար 69 ցենտ է։ Ինչպես նշում է lenta.ru-ն, Կաստելոն իր ձայնասկավառակի փոխարեն խորհուրդ է տվել գնել Լուի Արմսթրոնգի Ambassador Of Jazz ալբոմը: Այն կարելի է ձեռք բերել 150 դոլարով:

http://1in.am/arm/more_entertainment_45228.html


This news item is from HovNet LTD
( http://host-109-68-122-224.customer.arminco.com/news.php?extend.1509 )