News Item: : Մայրը ստիպողաբար կերակրելով՝ սպանել է դստերը
(Category: Misc)
Posted by admin
Saturday 12 November 2011 - 11:06:17

Բրիտանական դատարանը երեխայի մորը դատապարտել է 3 տարվա ազատազրկման: Վերջինս սպանել է իր դստերը՝ ստիպողաբար կերակրելով նրան:

Մայրը երեխային տվել է մածուցիկ ուտելիք և մսի կտորներ՝ այս կերպ ցանկանալով երեխային կոշտ ուտելիքի սովորեցնել: Ստիպողաբար կերակրելու պրոցեսը շարունակվել է 4 ամիս, մինչև աղջիկը մահացել է: Երեխան մահացել է թոքերի բորբոքումից. կերակրի մնացորդները կուտակվել են թոքերում, ինչի հետևանքով նրա շնչառական ուղիները փակվել են: Կինը դատարանում պնդել է, որ իր քույրերն ու եղբայրները այդպես են կերակրվել ու մեծացել Գանայում:

http://1in.am/arm/more_entertainment_42345.html


This news item is from HovNet LTD
( http://host-109-68-122-224.customer.arminco.com/news.php?extend.1485 )