News Item: : Միլիոնատերը պատվիրել է Ազատության արձանի պատճենը
(Category: Misc)
Posted by admin
Thursday 13 October 2011 - 12:02:14

Ամերիկյան խորհրդանիշի 3-մետրանոց տարբերակն այսուհետ կզարդարի նյույորքյան բիզնեսմենի տունը:

Այսպիսի անսովոր նվեր է ինքն իրեն արել ամերիկացի միլիոնատեր Լեոնարդ Ստեռնը: The Hartz Group, ընկերության ղեկավարն իր համար Ազատության արձանի ( որն արդեն 200 տարուց ավելի զարդարում է Նյու Յորքի նավահանգիստը) 3-մետրանոց տարբերակն է պատվիրել: 46-մետրանոց կանաչած գեղեցկուհու մինի տարբերակը բրոնզից է: Ողջ աշխարհում հաշվվում է արձանի բրոնզից պատրաստված 12 օրինակ: Ստեռնը հավատացնում է, որ իր “Ազատությունը” միակն է ողջ ԱՄՆ-ի տարածքում: Հիմա յուրաքանչյուրը կարող է հիանալ արվեստի այդ գործով, քանի որ այն Վերին Իսթ Սայդ քաղաքի հեղինակավոր շրջաններից մեկում գտնվող տան առջև է տեղադրված: Միլիոնատիրոջ այդ զգացականությունը արմատներով մանկություն է գնում, երբ փոքրիկ իմիգրանտը 1920-ին Նյու Յորք է հասել շոգենավով, լաց է եղել, երբ տեսել է հսկա ջահով անծանոթուհուն : Իր սիրո համար նա վճարել է 1 մլն դոլար: Սակայն, ինչպես ինքն է ասում, արձանը դիտելն ամեն օր կիմաստավորի իր գոյությունը:

http://ankakh.com/2011/10/150559/


This news item is from HovNet LTD
( http://host-109-68-122-224.customer.arminco.com/news.php?extend.1392 )