News Item: : Գիտնականները պարզել են Մոնա Լիզայի նկարի հետին պլանի բնանկարի աշխարհագրական դիրքը
(Category: Misc)
Posted by admin
Tuesday 11 January 2011 - 12:53:15

Լեոնարդո դա Վինչիի հանրահայտ Մոնա Լիզա կտավի հետին պլանում պատկերված է ոչ թե աբստրակտ, այլ միանգամայն կոնկրետ բնանկար. դա հյուսիսիտալական փոքր Բոբբիո քաղաքի շրջակայքն է։ Սա հաստատում է հետազոտող Կարլա Գլորին, որի փաստարկները բերում է Daily Telegraph թերթը։

Գլորին այսպիսի եզրակացության է եկել է այն բանից հետո, երբ լրագրող, գրող, Կարավաջոյի գերեզմանի առաջին բացահայտող և Մշակութային ժառանգության պաշտպանության Իտալիայի ազգային հանձնաժողովի նախագահ Սիլվանո Վինչետին ասել է, որ կտավի վրա նկատել է հանելուկային թվեր և տառեր։ Մասնավորապես՝ կամուրջի կամարի տակ Ջոկոնդայի ձախ ձեռքի ուղղությամբ (նայողի համար նկարի աջ կողմում) հայտնաբերվել է «72» թիվը։ Ինքը՝ Վինչետին, դա համարում է հղում Լեոնարդոյի միստիկական տեսություններից մեկին,- հաղորդում է РИА Новости–ն։ Գլորիի կարծիքով դա վերաբերում է 1472թ.–ին, երբ Բոբբիոյի կողքով հոսող Թրեբբիա գետը դուրս էր եկել ափերից, քանդել հին կամուրջը, որի պատճառով այդ շրջաններում կառավարող Վիսկոնտի ընտանիքը ստիված է եղել նոր կամուրջ գցել։ Պատկերի մյուս մասը, նրա կարծիքով, տեղի դղյակի պատուհանից երևացող տեսարանն է։ Իր եզրակացություններում Կարլա Գլորին ավելի հեռու է գնում. եթե գործողությունների վայրը Իտալիայի կենտրոնը չէ, ինչպես նախկինում ենթադրում էին գիտնականները, ապա Լեոնարդոն կտավի աշխատանքները սկսել է 1503-1504թթ. Ֆլորենցիայում, իսկ դա նշանակում է, որ նրա բնորդուհին եղել է ոչ թե վաճառականի կինը՝ Լիզա դել Ջոկոնդոն, այլ Միլանի հերցոգի դուստրը՝ Բյանկա Ջովաննա Սֆորցան։ Նրա հայրը՝ Լոդովիկո Սֆորցան, Լեոնարդոյի գլխավոր պատվիրատուներից մեկն էր և հայտնի մեկենաս։ Գլորին կարծում է, որ նկարիչը հյուրընկալվել է նրա մոտ ոչ միայն Միլանում, այլև Բոբբիոյում, որն այդ ժամանակ ենթակա էր Միլանի կառավարիչներին։ Իհարկե, կասկածամիտ տրամադրված մասնագետները պնդում են, որ Վինչետիի կողմից հայտնաբերված և տառերը, և թվերը ոչ այլ ինչ են, քան պատռվածքներ, որոնք առաջացել են դարերի ընթացքում։

http://www.tert.am/am/news/2011/01/10/monaliza/


This news item is from HovNet LTD
( http://host-109-68-122-224.customer.arminco.com/news.php?extend.139 )