News Item: : Շվեյցարիայում գտնվել է ամենախոշոր ոսկու բնակտորը
(Category: Misc)
Posted by admin
Saturday 08 October 2011 - 10:13:19

Tribune de Geneve թերթի հաղորդմամբ` Շվեյցարիայի ամենահայտնի զբոսաշրջության վայրերից մեկում գերմանացի զբոսաշրջիկը գտել է երկրի պատմության մեջ խոշորագույն ոսկու բնակտորը: Այս մասին հայտնում է BBC-ն:

Երբ զբոսաշրջիկը քայլելիս է եղել Քրանս Մոնտանայի լեռնային աղբյուրի մոտ, աչքին է ընկել շողշողացող մի քար: Ինչպես հաստատել են փորձագետները, գտածոն իսկական ոսկու բնակտոր է՝ 7x3.5 չափսերով 128.5 գրամ քաշով: Նախորդ ռեկորդային բնակտորը դարձյալ գտնվել է Շվեյցարիայում՝ 1997 թվականին, այն կշռում էր 5.5 գրամով ավելի քիչ: Քրանս Մոնտանայում վստահ են, որ այդ նորությունը կգրավի ավելի շատ զբոսաշրջիկների ուշադությունը՝ իրենց քաղաք հանդեպ, սակայն նաև մտավախություն կա, որ «ոսկու տենդը» կարող է վնասել տեղի գեղատեսիլ վայրերը:

http://1in.am/arm/more_entertainment_36647.html


This news item is from HovNet LTD
( http://host-109-68-122-224.customer.arminco.com/news.php?extend.1378 )