News Item: : Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսը մահացել է
(Category: Misc)
Posted by admin
Thursday 06 October 2011 - 09:54:09

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին կյանքի 56-րդ տարում մահացել է Apple ընկերության հիմնադիր, միլիարդատեր Սթիվ Ջոբսը:

Associated Press-ի փոխանցմամբ, աշխարհի մեծագույն գործարարներից մեկին այդպես էլ չհաջողվեց հաղթահարել քաղցկեղը, որը տարիներ շարունակ հյուծել էր նրա օրգանիզմը:Սթիվեն Փոլ Ջոբսը ծնվել էր 1955թ. փետրվարի 24-ին Կալիֆոռնիա նահանգի Մաունթին Վյու քաղաքում: Մանկությունը եւ պատանեկությունը անցել է Փոլ Ջոբսի եւ Կլարա Ջոբսի (Կլարա Հակոբյան) ընտանիքում, ովքեր որդեգրել են նրան: 1970-ականներին նա Սթիվ Վոզնյակի հետ ստեղծել է առաջին կոմերցիոն համակարգիչներից մեկը: Կորցնելով պաշտոնը տնօրենների խորհրդի հետ պայքարում 1985 թվականին Ջոբսը հեռացավ Apple-ից եւ հիմնադրեց NeXT համակարգչային ընկերությունը: 1997 թվականին Սթիվ Ջոբսը վերադարձավ Apple, դառնալով ժամանակավոր գործադիր տնօրեն՝ միացնելով Apple-ը NeXT-ի հետ: Ըստ «Fortune» ամսագրի Սթիվ Ջոբսը ճանաչվեց որպես 2007 թվականի ամենաազդեցիկ գործարար եւ մտավ 2009 տվականի «թոփ-մենեջերների» ցուցակի մեջ: Նրա ստեղծած IPad պլանշետները, iPod փլեյերները, iPhone հեռախոսներն ու Mac համակարգիչները հեղափոխություն էին տեխնիկայի ոլորտում:Վերջին տարիներին նա տառապում էր քաղցկեղով եւ ինտենսիվ բուժում ստանում, իսկ ամիսներ առաջ լքել էր Appel-ի գործադիր տնօրենի պաշտոնը՝ այն հանձնելով Թիմ Քուկին:

http://news.am/arm/news/76839.html


This news item is from HovNet LTD
( http://host-109-68-122-224.customer.arminco.com/news.php?extend.1368 )